Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալին ազատել են պաշտոնից .«Հրապարակ»
ПОЛИТИКА«Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Խաժակ Կարայանին ազատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Վերջինս ֆիզիկոս Համլետ Կարայանի որդին է՝ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ, այժմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի եղբայրը։ Փորձեցինք Ա. Կարայանից ճշտել, թե որն է եղբոր պաշտոնանկության պատճառը։ Նշեց, որ այլ աշխատանքի է անցել՝ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն. «Իր պրոֆիլով է, 17 ոլորտ է, Հայաստանն այնտեղ պետք է ունենար իր ներկայացուցիչը, արդեն մեկնել է Մոսկվա և անցել աշխատանքի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



