Հարցում. Ֆրանսուա Օլանդը դուրս է մնում քվեարկության առաջին փուլում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը դուրս է մնում քվեարկության առաջին փուլում՝ անկախ այն հանգամանքից, թե նրան մյուս կուսակցություններից ինչպիսի մրցակիցներ կհակադրվեն: Այսպիսին են RFI-ի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Հարցման համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցնեն աջ եւ ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունների թեկնածուները: Ըստ որում՝ «Հանրապետականներ» աջ կուսակցության թեկնածուն դեռեւս չի որոշվել: 2016 թվականի նոյեմբերին կուսակցությունունում կանցկացվեն նախընտրական փրայմերիզներ, որին առաջին անգամ կմասնակցեն բոլոր ընտրողները, այլ ոչ թե միայն կուսակցության անդամները: Հանրապետականների թվում ամենահանրաճանաչ թեկնածուներն են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ նախկին վարչապետ՝ Ժակ Շիրակի նախագահության ժամանակ, Ալեն Ժյուպեն: «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության թեկնածուն կուսակցության ղեկավար Մարին Լե Պենն է:
Հարցման համաձայն՝ սոցիալիստ քաղաքական գործիչների հանրաճանաչության վարկանիշում առաջին տեղում էկոնոմիկայի նախկին նախարար Էմանյուել Մաքրոնն է, որը հանուն ընտրությունների կառավարությունից դուրս եկավ: Նրա օգտին կքվեարկի ֆրանսիացիների 15-ից 20 տոկոսը: Թեկնածուների վարկանիշում Ֆրանսուա Օլանդը զբաղեցնում է 5-րդ տեղը՝ հավաքելով 11-ից մինչեւ 15 տոկոս: Ընտրարշավին մասնակցելու կամ չմասնակցելու մասին Ֆրանսուա Օլանդը կհայտարարի միայն դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մարտին:



