Սթոլթենբերգ. Վրաստանն ունի բոլոր գործնական մեխանիզմները ՆԱՏՕ-ի անդամությանը նախապատրաստվելու համար
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանն ունի բոլոր գործնական մեխանիզմները դաշինքի անդամությանը նախապատրաստվելու համար, իսկ դաշնակիցները պատրաստ են նրան օգնել այդ ուղու վրա: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թբիլիսիում Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նստաշրջանին Վրաստան-ՆԱՏՕ նիստի բացմանը, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»:
Նա նշել է, որ հանձնաժողովի նիստին բազմաթիվ այժմեական հարցեր կքննարկվեն, այդ թվում նաեւ` Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ Վրաստանին տրամադրված «ՆԱՏՕ-ի էական փաթեթի» իրականացման հարցերը: «Մենք կքննարկենք նաեւ «էական փաթեթի» իրականացման առումով ձեռք բերված առաջընթացը: Վրաստանին «էական փաթեթի» տրամադրման նախաձեռնությունը առաջ էր քաշվել 2014 թվականին ՆԱՏՕ-ի Ուելսյան գագաթնաժողովին եւ ամրապնդվել էր հուլիսին` դաշինքի Վարշավյան գագաթնաժողովին: Այդ պատճառով համագործակցության ամրապնդման նպատակով մեր կողմից որոշակի միջոցներ են մշակվել»,-նշել է Սթոլթենբերգը:



