Թրամփը զինվորականների շրջանում իր ժողովրդականությամբ գրեթե 20 տոկոսով գերազանցում Է Քլինթոնին
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ամերիկյան բանակի զինծառայողների ու վետերանների շրջանում իր ժողովրդականությամբ գրեթե 20 տոկոսով գերազանցում Է Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցուհուն՝ Հիլարի Քլինթոնին: Այդ մասին վկայում Է NBC News հեռուստաալիքի եւ SurveyMonkey ընկերության անցկացրած հարցումը:
Հարցախույզը կատարվել Է օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը առցանց ռեժիմով, դրան մասնակցել Է ավելի քան 32 հազար մարդ, որոնցից գրեթե 3,5 հազարը ծառայում են կամ ծառայել են ԱՄՆ-ի զինված ուժերում:
Հարցման արդյունքների համաձայն, զինվորականների կեսից ավելին (53 տոկոսը) կարծիք Է հայտնել, որ Թրամփը կարող Է դառնալ ԱՄՆ-ի զինված ուժերի արդյունավետ հրամանատար: Միեւնույն ժամանակ բոլոր հարծվածների շրջանում այս տեսակետն ունի միայն 39 տոկոսը:
Քլինթոնի՝ որպես հաջողակ հրամանատարի վերաբերյալ համանման կարծիք են հայտնել զինվորականների միայն 35 տոկոսը եւ բոլոր հարցվածների 46 տոկոսը:
Սեպտեմբերի 6-ին Թրամփի շտաբը տարածել Է ԱՄՆ-ի 88 նախկին բարձրաստիճան սպաների ստորագրությամբ նամակը, որոնք հայտարարել են հանրապետական թեկնածուին իրենց աջակցության մասին:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները նշանակված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



