Ամերիկուհին 3 տարի անընդմեջ ծննդաբերել է միևնույն օրը (լուսանկարներ)
ФОТОLife.tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակչուհի Լորեն Սթիվենսոնն ունի տարբեր տարիքի 3 երեխա, որոնք, որքան էլ զարմանալի է, լույս աշխարհ են եկել միևնույն օրը՝ սեպտեմբերի 1-ին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կնոջ 3-րդ զավակը ծնվել է 2016թ. աշնան առաջին օրը՝ ապշեցնելով երջանիկ ծնողներին և բժիշկներին: Նորածնի ավագ քույրն ու եղբայրը՝ 2-ամյա Աքսել Լին և 1- ամյա Թոմի Լին, ևս ծնվել են սեպտեմբերի 1-ին:

Սթիվենսոնի բժիշկ Ուիլյամ Լոուին, ով ընդունել է կնոջ բոլոր 3 ծննդաբերությունները, նշել է, որ իր բազմամյա փորձի ընթացքում առաջին անգամ է նման դեպքի առնչվում:
Պարբերականը մանրամասնում է, որ 3 տարի անընդմեջ միևնույն օրը ծննդաբերելու դեպքը գրանցվում է 7.5 միլիոնից մեկի պարագայում:

1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



