Չիլիում անտուն շներին աշխատանք և տուն են տալիս
ЛАЙФՉիլիի Քիլպուե քաղաքի բնակիչները օգնում են փողոցներում թափառող հազարավոր անտուն շների: Նրանք ստեղծել են հատուկ ծրագիր, որը իրենց չորքոտանի ընկերներին հնարավորություն է տալիս աշխատել տեղի ոստիկանությունում:
Այդ շներն այլևս միայնակ և անտուն չեն, քանի որ նրանք շատ կարևոր աշխատանք են կատարում՝ քաղաքում կարգ ու կանոն պահպանելով: Նրանք կրում են հատուկ ռեֆլեկտիվ ժիլետներ և ուղեկցում են ոստիկաններին:
Բացի լավ աշխատանք ունենալուն՝ այս շներին նաև կերակրում են և տուն են տալիս: Մի խոսքով՝ ստացվում է մի ողջ սոցիալական փաթեթ: Քիլպուեի քաղաքապետ Քրիստիան Վիտտորին ասում է. «Հատուկ մարզումներ անցնելով՝ նախկինում անտուն շները կվերադառնան փողոցներ, սակայն այս անգամ որպես հանցագործությունների դեմ պայքարողներ:»
Սա անտուն շներին նոր կյանք տալու և հասարակության համար պետքական դարձնելու հրաշալի օրինակ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



