Քլինթոնը Պուտինի հետ ընթրիքը գերադասել է Թրամփի ընկերակցությունից
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կգերադասեր ընթրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, քան պետության ղեկավարի համար պայքարում իր գլխավոր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ: Դա, ինչպես սեպտեմբերի 7-ին գրել Է Daily Mail-ը, պարզել են լրագրողները, որոնք Քլինթոնի ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչնրի հետ եղել են նույն ինքնաթիռում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունը նշում Է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի յուրատեսակ զվարճանք, երբ քաղաքական գործչի պուլից լրագրողները, որոնք նստում են ինքնաթիռի վերջնամասում, փորձում են մինչեւ նա գլորել նարինջներ, որոնց վրա հարցեր են գրված: Այս անգամ Քլինթոնին Է «հասել» այն հարցով նարինջը, թե ու՞մ հետ նա կընթրեր: Որպես պատասխանի տարբերակներ եղել են Պուտինի եւ Թրամփի ազգանունները:
Միրգը հասցրել Է որսալ նրա մամուլի քարտուղար Նիք Մերիլը: Նա Էլ հնչեցրել Է պատասխանը Քլինոնի այն դիտարկումից հետո, որ ինքը «ժամանակին ընթրել Է օտարերկրացի ղեկավարի հետ»:



