Մհերը` քրոջ հետ զուգերգի և ապագա ծրագրերի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Օրեր առաջ երգիչ Մհերը և նրա հարազատ քույրը` Ռոզա Ֆիլբերգը, ներկայացրեցին իրենց համատեղ` «Հարազատ հոգի» ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակը Անուշ Ալեքսանյանն է, իսկ երաժշտության հեղինակը` Մանե Հակոբյանը: Life.panorama.am-ը կապ հաստատեց Մհերի հետ, ով նաև երգչուհու պրոդյուսերն է` ճշտելու զուգերգի ստեղծման պատմության և Ռոզայի հետագա անելիքների մասին:
«Նախևառաջ նշեմ, որ Ռոզան երգում է դեռ մանկուց: Դեռևս 1998թ-ն` իմ առաջին մենահամերգի ժամանակ, նա բեմ բարձրացավ և երգեց»,- պատմեց Մհերը` նշելով, որ երկրորդ անգամ Ռոզա Ֆիլբերգին հանրությանն է ներկայացրել կրկին ամիսներ առաջ կայացած իր մենահամերգի ժամանակ:

«18 տարի անց ես նրան կրկին բեմ հրավիրեցի և ներկայացրեցի հանրությանը»,- ասաց երգիչը:
Հարցին, թե ո՞րն էր այս երկարատև դադարի պատճառը և թե ինչո՞ւ ավելի վաղ երգչուհին չի սկսել իր գործունեությունը, Մհերը պատասխանեց.
«Դեռ ժամանկը չէր, պահը չէր հասունացել: Ինչպես նաև չկար երգ, որով որ ես կարող էի իրեն ինչպես հարկն է ներկայացնել հանդիսատեսին: Իսկ այժմ պահը հասունացել է և մենք սկսելու ենք ակտիվ աշխատել»,- մանրամասնեց երգչուհու պրոդյուսերը:
Մհերը հավաստիացրեց, որ ամեն ինչ դեռ առջևում է: Իր խոսքով` Ռոզա Ֆիլբերգն արդեն իսկ նոր երգեր է ձայնագրում, ինչի շնորհիվ շատ շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու և լսելու նրան արդեն որպես մեներգչուհի:
Իսկ թե կոնկրետ որ ոճում է հանդես գալու Ռոզան, Մհերը գերադասեց չբացել փակագծերը` հույս հայտնելով միայն, որ հանդիսատեսը կընդունի և կսիրի Ռոզա Ֆիլբերգ երգչուհուն.
«Մենք ինչ անում ենք, անում ենք մեր ժողովրդի համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգիչ Մհերը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
1
Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»
2
Аршак Карапетян предупреждает всех: «Паст»
3
Это ли «мир», который пришел «широкими шагами»? «Паст»
4
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
5
Оборот Ozon-а в Армении вырос более чем в полтора раза: «Паст»



