«Միսս Ճապոնիա» կոչմանն արժանացել է հնդկական արմատներով Պրիյանկա Յոսիկավան
ОБЩЕСТВО«Միսս Ճապոնիա-2016» գեղեցկության մրցույթում հաղթել Է հնդկական արմատներ ունեցող աղջիկը: Երկրորդ տարին անընդմեջ այս մրցանակը բաժին Է հասնում հավակնորդուհու, որի ծնողներից մեկը ճապոնացի կամ ճապոնուհի չԷ: Նրա հաջողությունը հարուցել Է որոշ ճապոնացիների դժգոհությունը, որոնք հայտարարել են, թե գլխավոր մրցանակը հարկավոր Էր տալ ոչ թե խառնածինի, այլ «իսկական» ճապոնուհու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
22-ամյա Պրիյանկա Յոսիկավան, որը դիպլոմավոր՝ փղեր վարժեցնող Է, հայտարարել Է, թե մտադիր Է իր հաղթանակն օգտագործել կարծրատիպերի հաղթահարման համար:
Անցյալ տարվա հաղթող Արիանա Միյամոտոն՝ ճապոնուհու եւ աֆրոամերիկացու դուստրը, դարձել Է խառը ռասայի առաջին ներկայացուցչուհին, որը Ճապոնիայում հաղթել Է գեղեցկության համազգային մրցույթում:
Ճապոնիայում այժմ բոլոր նորածինների սոսկ 2 տոկոսն են խառը ռասաների կամ «հաաֆուի» ներկայացուցիչներ, ինչը ճապոներեն նշանակում Է «կես»:
«Մենք ճապոնացիներ ենք,- ասել Է Պրիյանկա Յոսիկավան Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:- Այո, իմ հայրը հնդիկ Է, եւ ես դրանով հպարտանում եմ: Ես հպարտանում եմ, որ իմ մեջ հնդկական արյուն կա: Բայց դա դեռ չի նշանակում, թե ես ճապոնացի չեմ»:



