Չավուշօղլուն Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի հարցում մեղմացրել է դիրքորոշումը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի պատգամավորների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու հարցում դիրքորոշման դրական փոփոխման ազդանշաններ է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խնդրի մասին Չավուշօղլուն խոսել է գերմանական Welt պարբերականին տված մեկնաբանությունում:
«Եթե Գերմանիան պահպանի ներկայիս դիրքորոշումը, ապա կարող ենք այցելության թույլտվություն տալ: Իսկ եթե Գերմանիան Թուրքիային վատ վերաբերվի, ապա այցելության արգելքի ժամկետը կարող է երկարացվել»,- ասել է Չավուշօղլուն:
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայիպաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել ԳերմանիայիՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքիռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսինխորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դանրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքովթուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:
Պաշտոնական Անկարան պահանջում է Գերմանիայի կառավարությունից հայտարարել Բունդեսթագի բանաձևից հեռու լինելու և դրան չաջակցելու մասին: Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարվել են նման քայլի գնալուց:
Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակովգտնվում են գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և240 գերմանացի զինվոր:



