Հիմնանորոգվում է Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-Ծակքար ճանապարհը
ОБЩЕСТВО«Համաշխարհային բանկ»-ի ծրագրով եւ ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Երանոս-Վարդաձոր-Ձորագյուղ-
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 610 միլիոն դրամ: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 5,3 կիլոմետր, որից 3,8 կիլոմետրն անցնում է բնակավայրերի միջով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի կեսերին եւ կավարտվեն եկող տարվա հուլիսին:
«Այս պահի դրությամբ կատարվել են հողային հարթեցման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի երկրորդ կեսին: Այս ճանապարհը կարեւոր նշանակություն ունի վերոնշյալ 4 համայնքների բնակիչների համար, քանի որ այն այդ համայնքներն իրար է կապում ուղիղ ձեւով՝ որոշակիորեն հեշտացնելով տրանսպորտային հաղորդակցությունը եւ նվազեցնելով Գավառ-Վարդենիս մայրուղու ծանրաբեռնվածությունը»,-



