Երևան-Մոսկվա չվերթի 20-ամյա ուղևորուհու ուղեբեռում փամփուշտ է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՀունիսի 8-ին, ժամը 06.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորուհի, 1995 թ. ծնված Տաթև Բ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 1 փամփուշտ:
Տաթև Բ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



