Սարկոզին մտադիր է Ֆրանսիայի նախագահ դառնալ, չնայած հնարավոր դատավարությանը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախկին նախագահ (2007 – 2012) Նիկոլա Սարկոզին մտադիր Է 2017 թվականին կայանալիք ընտրություններում վերստին ընտրվել հանրապետության բարձրագույն պետական պաշտոնում, չնայած իր նկատմամբ հնարավոր դատավարությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդեÕ ½ Է եկել սեպտեմբերի 6-ին Փարիզի Պուասսի արվարձանում ընտրողների հետ կայացած հանդիպմանը:
«Ոչ մի բանակռիվ, ոչ մի կարգի խուսավարումներ, ոչ մի կարգի մեքենայություններ, որքան Էլ որ ամոթալի լինեն դրանք, ոչ մի սանտիմետրով ինձ հետ չեն պահի 2017 թվականին իշխանափոխության համար ազիվ եւ ուժեղ ծրագիր կազմելու բացարձակ ցանկությունից»,- հայտարարել Է նա:
Դա Նիկոլա Սարկոզի առաջին հրապարակային ելույթն Էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 2012 թվականի նախագահական ընտրություններում մեքենայությունների գործով հնարավոր դատավարության մասին, որի գլխավոր ֆիգուրանտներից մեկը նախկին նախագահն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



