Շոտլանդիան սկսում Է նախապատրաստվել անկախության շուրջ նոր հանրաքվեին
МЕЖДУНАРОДНОЕՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել Է, որ կառավարությունը կսկսի օրենսդրական բազայի նախապատրաստումը Մեծ Բրիտանիայից անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: Անցյալ շաբաթ նա նաեւ հայտարարել Էր, որ երկրում ուսումնասիրվելու Է այդ հարցի վերափբերյալ հասարակության կարծիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ Ստերջենն ասել Էր, որ հունիսին անցկացված հանրաքվեի արդյունքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում Է, որ Շոտլանդիան ինքնաբերաբար դուրս Է մնում ԵՄ-ից, ինչը կարող Է չհամընկնել երկրի բնակչության մեծամասնության կարծիքի հետ:
2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել Է անկախության հարցի շուրջ: Այն ժամանակ երկրի բնակիչների 55 տոկոսը դեմ քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն, անկախության օգտին արտահայտվեց քվեարկածների 45 տոկոսը:



