Վրացական «Իմեդի» հեռուստաալիքն սկսել է սերիալ ցուցադրել Սահակաշվիլիի կառավարման սարսափների մասին
ОБЩЕСТВОՎրացական «Իմեդի» հեռուստաալիքը սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան սկսել Է «Հերոկրատիա» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման ինը տարիների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ֆիլմի ռեժիսոր, վավերագրող Գեորգի Խաինդրավայի խոսքով, որը Սահակաշվիլիի կառավարությունում աշխատել Է որպես հակամարտությունների կարգավորման հարցերի պետնախարար, այդ ֆիլմն այն մասին Է, թե վրացական հասարակությունն ինչ կրակների ու դժոխքի միջով Է անցել Սահակաշվիլիի օրոք:
«Այդ դժոխքով Վրաստանում 300 հազար մարդ Է անցել, որոնց իրապես վերաբերել Է այն ժամանակվա իշխանությունների կողմից գործադրված բռնությունը: Դա չի կարելի մոռանալ»,- լրագրողներին հայտարարել Է Խաինդրավան:
Ֆիլմն արտացոլում Է այն տարիների իրական պատկերները, որոնք գեղարվեստորեն վերարտադրվել են դերասանների մասնակցությամբ, ի դեմս որոնց հանդիսատեսը ճանաչում Է Սահակաշվիլիի ռեժիմի բազմաթիվ «հերոսների»:
Սերիալը, որի պայմանական անվանումն Է «9+1», նկարահանվել Է Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի պատվերով ու ֆինանսավորմամբ: Սերիալը ցուցադրվելու Է շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օերերին երկրի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում, որոնք նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



