Ֆիլիպինների նախագահը խոստանում է իր ձեռքերով պատառոտել եւ ուտել «Աբու Սայյաֆ»-ի գրոհայիններին
МЕЖДУНАРОДНОЕՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստանում է իր ձեռքերով պատառոտել եւ ուտել «Աբու Սայյաֆ» խմբավորման գրոհայիններին, որին իշխանությունները մեղադրում են Դավաոյում վերջերս իրականացված ահաբեկչական գործողության համար:
AFP-ն հայտնում է, որ Դուտերտեն հայտնել է, որ ահաբեկչական գործողությունների կազմակերպիչները «կվճարեն» իրենց հանցագործությունների համար: «Երբ ժամանակը գա, ես բոլորի աչքի առաջ կուտեմ ձեզ: Իսկ եթե ջղայնացնեք ինձ, կուտեմ ողջ-ողջ, հում», - նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Դավաոյում պայթյունի հետեւանքով 14 մարդ զոհվել է, մոտ 60-ը վնասվածք է ստացել: Դուտերտեն պայթյունն ահաբեկչական գործողություն է կոչել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



