Տորթ “Ferrero rocher”
ЛАЙФ- Մատուցվում է:1-2 ժամ անց
- Նախն. ժամանակ:45 րոպե
- Պատրաստման ժամանակ:40-50 րոպե
Բաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Ձվերը հարում ենք շաքարավազի հետ, մինչև ծավալը 2-3 անգամ ավելանա:
- Պնդուկը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև մանրացնում ենք վաֆլին:

- Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և մանրացրած պնդուկը:

- Ստացված չոր խառնուրդը միացնում ենք հարած ձվերին և խառնում մինչև միատարր զանգված ստանանք:

- Ձևամանը պատում ենք բուսայուղով, լցնում խմորը և 40-50 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում թխում, ինչից հետո ստացված խմորը թողնում ենք սառչի, այնուհետև տեղափոխում ցանցի վրա:

- Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Սպասում ենք մինչ այն հասնի սենյակային ջերմաստիճանի, այնուհետև սառած շոկոլադին ավելացնում ենք փափկեցրած կարագն ու նուտելլան:
Սառած շերտը կիսում ենք և ներքևի շերտի վրա կրեմ քսում, ինչից հոտո էլ ցանում ենք մանրացրած վաֆլին:
- Վերևի շերտի տակը մի քիչ կրեմ ենք քսում և այն դնում վաֆլիով պատված շերտի վրա:

- Մնացած կրեմով պատում ենք տորթի վերևամասն ու կողքերը, իսկ տորթի կողքերին մանրացրած վաֆլի կամ պնդուկ ցանում: Տորթը 5-10 րոպեով սառնարանն ենք տեղափոխում, այնուհետև չոր դանակով հարթեցնում մակերեսը:
Ferrero rocher կոնֆետները կիսում ենք երկու մասի, ձևավորում տորթը և լավ սառեցնում ենք:
- Մատուցելուց առաջ նախօրոք տորթը սառնարանից հանում ենք, որպեսզի այն փափկի:

Ստացվեց շոկոլադե շատ համեղ տորթ , որը միանշանակ կարժանանա շոկոլադասերների հավանությանը



