Կոլոկոլցեւը գլխավորել է ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարների խորհուրդը
ПОЛИТИКАՌԴ ՆԳ նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը գլխավորել Է ԱՊՀ-ի երկրների ներքին գործերի նախարարների խորհուրդը: Ինչպես տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը` հղում անելով ՏԱՍՍ-ին, Բելառուսից նախագահության փոխանցումը Ռուսաստանին կայացել Է խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում:
«Իմ նախագահության ընթացքում սերտորեն փոխգործակցություն Է իրականացվել ԱՊՀ-ի տարածքում կազմակերպված հանցագործության դեմ պայքարի կոորդինացման բյուրոյի եւ ներքին գործերի նախարարությունների միջեւ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար: Այժմ ես լիազորությունները փոխանցում եմ Վլադիմիր Կոլոկոլցեւին եւ ցանկանում եմ հաջողություններ մաղթել նրան»,-ասել Է Բելառուսի ՆԳ նախարար Իգոր Շունեւիչը:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհուրդն ստեղծվել Է ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի 1996 թվականի հունվարի 19-ի որոշմամբ՝ հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության եւ գործողությունների համակարգման համար:



