Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդարանի` քաղաքացիական ազատությունների, ներքին եւ ընդհանուր գործերի գծով հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի վերացման որոշմանը: Քվեարկությունն անցկացվել է Եվրախորհրդարանի դահլիճում:Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Քվեարկությունը կրում է հանձնարարական բնույթ: Առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը պետք է վերջնականապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչպես նաեւ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:
Եվրոպական հանձնաժողովը դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՄ խորհրդին էր հանձնարարել արագ կարգով վերանայել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու որոշումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



