Չինացի միլիարդատերը 325 մլն դոլարով Boeing Dreamliner է գնել իր համար. CRI
МЕЖДУНАРОДНОЕՉինացի մլիարդատերը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, 325 միլիոն դոլար Է ծախսել անձնական օգտագործման նպատակով Boeing 787 Dreamliner-ի գնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI):
Ռադիոկայանի տվյալներով՝ այդ գումարից 100 միլիոն դոլարը ծախսվել Է սպասարկյալի կարիքների համար ինքնաթիռի սարքավորման վրա: Շուրջ 60 մետր երկարությամբ Dreamliner-ը Boeing ընտանիքի վերջին համալրումն Է, սովորաբար այն տեղավորում Է 250-ից 330 ուղեւորների:
Ավիահանրանավի սարքավորումներով զբաղվել Է Kestrel Airlines ավիաընկերությունը: Նշվում Է, որ կահույքը պատվերով պատրաստված Է հատուկ նյութից: Ներքին տարածության մակերեսն աելի քան 200 քառակուսի մետր Է, որում զետեղել են հյուրասրահ, խոհանոց, ճաշասենյակ եւ բժշկական կաբինետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



