Անկարան «Թուրքական հոսքով» Հունաստանի հետ սահմանին մատակարարման հնարավորություն է ընձեռում. Միլլեր
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական կողմը «Թուրքական հոսք» խողովակաշարով Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին գազի մատակարարումների հնարավորություն Է ընձեռում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Պատասխանելով այն հարցին, թե նշանակում Է դա արդյոք, որ մոտ ժամանակներս Թուրքիայի պետական մամինները կվերաձեւակերպեն այն թույլտվությունները, որոնք ժամանակին տրվել Էին «Հարավային հոսք» նախագծին, որ կարող Է շարունակվել աշխատանքը նաեւ նախագծի նախկին կոնֆիգուրացիայով՝ դեպի Բուլղարիա տանող խոշովակաշարով, Միլլերն ասել Է. «Ոչ, խոսքը վերաբերում Է բացառապես «Թուրքական հոսքի»՝ Ռուսաստանից Թուրքիա ծովային գազատարի՝ ավելի վաղ տրված բոլոր թույլտվությունների վերաձեւակերպմանը»:
Խոսելով այն մասին, թե կարող Է արդյոք «Թուրքական հոսքով» գազ մատակարարվել Եվրոպային, «Գազպրոմի» ղեկավարը հայտարարել Է. «Թուրքական կողմն այդ հնարավորությունը տրամադրում Է Թուրքիայի եւ Հունաստանի սահմանում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



