Քերին եւ Լավրովը հերթական հանդիպումը կանցկացնեն առաջիկա օրերին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հերթական հանդիպումը կանցկացնեն առաջիկա օրերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի՝ անունը չնշված ներկայացուցչին:
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երկու հանդիպում են անցկացրել G20-ի՝ Չինաստանում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում, Քերիի եւ Լավրովի երկրորդ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների փոխգործակցությունը Սիրիայում ահաբեկիչներին վերացնելու գործում, ինչպես նաեւ Կորեական թերակղզու, Ուկրաինայի եւ Եմենի իրադրությունը:
Սեպտեմբերի սկզբին Լավրովը հայտարարել Է, որ 2016 թվականի սկզբից ինքն ու Քերին արդեն ավելի քան 40 զրույց են անցկացրել՝ նշելով, որ զրույցների նման քանակությունն աննախադեպ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



