Այս սննդամթերքն առաջացնում է 4 տեսակի քաղցկեղ․ հրաժարվեք դրանից անմիջապես
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ողջ աշխարհում հոթ-դոգն ամենատարածված արագ սնունդն է։ Այն միայն ԱՄՆ-ում ունի 7 մլն սպառող։ Սակայն վերջերս հոթ-դոգը դարձել է քննարկման թեմա, երբ ի հայտ եկան վկայություններ, որ այն կարող է կապված լինել 4 տեսակի քաղցկեղի առաջացման հետ։
Հոթ-դոգն առաջին անգամ ներկայացվել է Գերմանիայում միգրանտների կողմից դեռևս 19-րդ դարում։ Տարիների ընթացքում այն սկսեց առավել մեծ ժողովրդականություն վայելել և այժմ դարձել է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների սիրելի սննունդը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս զգուշացում տարածեց, որում ասվում էր, որ վերամշակված միսը, այդ թվում նաև կարմիր միսը, մեծացնում է քաղցկեղի հավանականությունը։
Հոթ-դոգի պատրաստման ժամանակ օգտագործվում են հավի, խոզի, տավարի միս, ինչպես նաև կենդանիների կաշին, ոտքերը, գլուխը, ճարպային մնացորդները։ Ավելացվում են նաև բազմաթիվ հավելումներ, ինչպիսիք են նիտրիտները, մեծ քանակությամբ աղ, եգիպտացորենի օշարակ և մի շարք այլ քիմիական հավելումներ, որոնց մեծ մասը կապված է քաղցկեղի առաջացման հետ։
Նշվում է, որ հոթ-դոգերից քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն այնքան է, որքան ծխախոտից։
Հոթ-դոգի մեջ առկա ամենավնասակար նյութերը նիտրիտն ու նիտրատն է, որոնք կապված են 4 տեսակի քաղցկեղի առաջացման հետ՝
1. Միզապարկի քաղցկեղ,
2. Հաստ աղիքի քաղցկեղ
3. Ստամոքսի քաղցկեղ
4. Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։
Ըստ Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի, այն մարդիկ, ովքեր հաճախ են ուտում հոթ-դոգ, մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 21 տոկոսով։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



