Հալեպի փախստական հայ երեխաները... (ֆոտո)
ЛАЙФՀալեպի փախստական հայ երեխաները... Այս տպավորիչ արխիվային լուսանկարը արված է 1926 թվականին Հալեպի հայկական գաղթակայանում, ուր ապաստանել էին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականները: Լուսանկարում հայ երեխաների շարքն է, և նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:
Լուսանկարի հեղինակը դանիացի անձնվեր միսիոներուհի, Հալեպի հայ փախստականների հետ կապված հումանիտար աշխատանքները համակարգող Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է՝ նա Կարեն Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը: Նման լուսանկարները Կարեն Եփփեն կցում էր իր նամակներին՝ Սիրիայում և այլուր ապաստանած հայ գաղթականների համար մարդասիրական օգնություն և քաղաքական կազմակերպություններից նյութական աջակցություն ստանալու նպատակով:

Ռուբեն Շուխյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



