Կոլումբիայի իշխանություններն ապստամբների հետ խաղաղ պայմանագիր կստորագրեն
МЕЖДУНАРОДНОЕԿոլումբիայի իշխանությունների ու «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ապստամբ խմբավորման միջեւ խաղաղ համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերի 26-ին Կարտախենում:
Այս մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, հայտնում է DW–ն:
Կողմերը քառամյա բանակցություններից հետո օգոստոսի 24-ին համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը: Նրանք պայմանավորվել են երկրում հողային բարեփոխում անցկացնել, FARC –ի նախկին անդամներին թույլատրել մասնակցել օրինական քաղաքական գործունեությանը, նոր միջոցառումներ անցկացնել թմրամաֆիայի դեմ պայքարի համար ու փոխհատուցում վճարել հակամարտության զոհերի ընտանիքներին: Համաձայնագիրը պետք է հաստատվի համազգային հանրաքվեի ժամանակ, որը կանցնի հոկտեմբերի 2-ին: FARC-ը ու կոլումբիական իշխանությունները նաեւ հայտարարել են վերջնական հրադադարի մասին, որը ուժի մեջ է մտել օգոստոսի 29-ի գիշերը:



