Ժնեւում կհանդիպեն ՄԱԿ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիային միացած պետությունները
МЕЖДУНАРОДНОЕԺնեւում սեպտեմբերի 5-7-ը տեղի կունենա ՄԱԿ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիային միացած պետությունների վեցերորդ հանդիպումը: Աշխարհի 100 երկրների պատվիրակությունները կզեկուցեն այդ վտանգավոր զենքի ազգային պահուստների ոչնչացման մասին եւ կներկայացնեն կասետային զինամթերք ամփոփող տարածքների մաքրման գործընթացը:
Կասետային զինամթերքի մասին կոնվենցիան հավանության է արժանացել 2008 թվականի մայիսի 30-ին Դուբլինում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովի ժամանակ: ՄԱԿ գլխավոր քարտուղարը ստանձնել է այն ֆինանսավորելու գործառույթը: Ներկա պահին Կոնվենցիան վավերացրել է 100 երկիր:
Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը պայթելիս բաժանվում է բազմաթիվ արկերի, որոնք սփռվում են ֆուտբոլային մարզադաշտի չափերին համապատասխանող տարածքում: Այդ մինի-ռումբերից շատերն անմիջապես չեն պայթում՝ վերածվելով յուրահատուկ վերգետնյա ականների, որոնք մարտական գործողությունների ավարտից հետո կարող են սպանել կամ անդամախեղել մարդկանց:



