Պուտինը ներկայացրել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի պայմանները
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտ պայմաններն են վստահության բարձր մակարդակն ու պարտված կողմի բացակայությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Lenta-ն:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, որի հետ ձեւավորվել են «շատ բարիդրացիական եւ վստահություն ներշնչող հարաբերություններ», ասել է, որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր տեսլականը եւ իրականությանը նայում է այդ խնդրի նկատմամբ իր ազգային շահերի պրիզմայով: «Բայց մենք միասնական ենք մեկ բանում՝ խնդիրը պետք է լուծել»,-ընդգծել է Պուտինը:
Համաժողովի մոդերատորի հարցին, թե ինչպիսին է Պուտինը տեսնում Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները 5 տարի հետո, եթե հնարավոր լիներ այդ ամենին նայել կախարդական բյուրեղի օգնությամբ, ՌԴ նախագահը պատասխանեց է. «Կախարդական բյուրեղները մեր ազգային շահերն են»:
«Անցյալը չպետք է մեզ խանգարի առաջ ընթանալ: Իհարկե, մենք պետք է մտածենք եւ մտածում ենք, թե ինչպես ազատվենք խնդիրներից, որոնք թույլ չեն տալիս առաջ գնալ այնքան արագ, որքան ցանկալի կլիներ: Հույս ունեմ, որ մենք այդ բոլոր խնդիրները կլուծենք»,-ասել է Պուտինը:



