Գուրգեն Եղիազարյանը մեկնաբանել է իր քրոջ և որդու այցը նախագահական նստավայր
ИНТЕРВЬЮ
Կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են ներկայանալ Բաղրամյան 26՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները: Երեկ նախագահականում էին գտնվում «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության անդամները՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ:
Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ հանդիպմանը մասնակցում էին նաև հայտնի ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի քույրն ու որդին՝ Համբարձում և Նարինե Եղիազարյանները: Հիշեցնենք, որ ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը, մշտապես սուր քննադատությունների է ենթարկել սահմանադրական փոփոխությունները:
Past.am-ը փորձեց ճշտել պարոն Եղիազարյանի վերաբերմունքն այն ընդդիմադիրների նկատմամբ, ովքեր Սերժ Սարգսյանի հետ քննարկում են Սահմանադրությունը: «Վերաբերվում եմ սովորական»,- պատասխանեց Եղիազարյանը: Քաղաքական գործիչն այն կարծիքին չէ, որ ընդդիմադիրների նման պահվածքը կարող է հիասթափեցնել հասարակությունը:
Անդրադառնալով իր որդու և քրոջ այցին՝ մեր զրուցակիցն ասաց. «Իրենք մտածում են, որ դա խոչընդոտ չէ, իսկ ես մտածում եմ՝ խոչընդոտ է և մահացու իմ երկրի համար»:
Լևոն Փանոսյան




















































