Միքայել Ոսկանյան.«Հինգ տարվա ամուսիններ ենք եւ սպասում ենք այդ օրվան»
ЛАЙФBravo.am-ը գրում է.
Հայկական մեղեդիներն իր խմբով Հայաստանում եւ արտերկրում ներկայացնող երաժիշտ Միքայել Ոսկանյանը BRAVO.am-ին հայտնել է, որ հունվարին կծնվի իր առաջին երեխան.«Կինս իրեն լավ է զգում, միասին մեր որդու անվան տարբերակներ ենք քննարկում` օր օրի ցանկը փոքրացնելով, եւ արդեն գնումներ ենք անում։ Շուրջ հինգ տարվա ամուսիններ ենք եւ գիտակցված սպասում ենք այդ օրվան»։
Թառահարն իր «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ բենդի երաժիշտների հետ օրերս է վերադարձել Երեւան: Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նրանք ելույթ են ունեցել Բեռլինում, Յենայում եւ Վարշավայում.«Հիմնականում նվագել ենք նույն երաժշտական ծրագիրը՝ որոշակի փոփոխություններով։ Յենայում համերգ նախատեսված չէր, բայց քաղաքապետը, հետաքրքրվելով մեր խմբով, հրավիրեց նվագելու»:
Շարունակությունը՝ այստեղ:




