Մուրադ Մուրադյանն ակտիվորեն աշխատում է ՀՀԿ-ի դիրքերը Մասիսի տարածաշրջանում ամրապնդելու համար. «Հրապարակ»
ПОЛИТИКА«Մեծամասնականով ՀՀԿ-ից պատգամավոր դարձած Մուրադ Մուրադյանն ակտիվորեն աշխատում է ՀՀԿ-ի դիրքերը Մասիսի տարածաշրջանում ամրապնդելու համար և ամենուր, ուր կա ԲՀԿ-ական համայնքապետ, ՀՀԿ-ական թեկնածուներ է առաջադրել։ Նրա ջանքերով էր նաև, որ ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Կարապետ Օհանյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Մասիսում խոսում են, որ ԲՀԿ-ն սկզբում այլ թեկնածություններ Է քննարկել՝ ՋՕԸ նախկին պետ Ավետիս Դալլաքյանի և մարմարաշենցի, ազատամարտիկ Սայադ Հայրապետյանի թեկնածությունը։ Սակայն Օհանյանը պնդել Է, որ ինքնառաջադրվելու ու մինչև վերջ պայքարելու Է։ Ասում են նաև, որ ինքնաբացարկից առաջ բանակցություններ են ընթացել Օհանյանի և ՀՀԿ-ականների միջև։ Թեկնածուն համաձայնել Է դուրս գալ որդուն ընտրություններից հետո փոխքաղաքապետ, իսկ իրեն՝ Մասիսի ՋՕԸ տնօրեն նշանակելու դիմաց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



