Ինչպես անցավ հայ հայտնիների ամառը և ով որտեղ հանգստացավ
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Ավարտվեց ամառը՝ տարվա ամենահրաշալի ժամանակաշրջանը, երբ կարելի է անել ամեն տեսակ խենթություն, իրականացնել բոլոր երազանքները, ճամփորդել, նորանոր բացահայտումներ անել ու վայելել արևն ու ծովը:
Ամբողջ ամառ հետևել եմ հայ հայտնիների Ինստագռամներին՝ ով որտեղ հանգստացավ ու ինչ լուսանկարներ հրապարակեց:
Այսօր ուզում եմ ամփոփել հայ հայտնիների ամառը և փակել նրանց լողազգեստներով լուսանկարների թեման :)
Դիանա Մալենկո
Դիանա Մալենկոն իր սիրելիի հետ հանգստանում էր Բալիում: Հանգստի հանգուցալուծումը կրեատիվ և անակնկալ նշանադրությունն էր:


Նազենի Հովհաննիսյան
Նազենին ամենից շատ ճանապարհորդող հայ հայտնիներից է: Այս ամառ նա հասցրել է լինել Բալիում, Սինգապուրում և Իտալիայում:


Դիանա Գրիգորյան
Դիանա Գրիգորյանը ամռան առաջին մասն անցկացրեց ԱՄՆ-ում, իսկ երկրորդ մասը ընտանիքի հետ Դուբայում:

Սոֆի Մխեյան
Երգչուհին ամռան վերջին օրն իր ամառն ամփոփող նկարով էր կիսվել Ինստագրամում: Սոֆին հասցրել է այցելել Ինդոնեզիա, Սինգապուր, Իտալիա և Հունաստան:

Արմեն Պետրոսյան (Մենչ)
Մենչն այս ամառ կնոջ հետ հասցրել է լինել Մոնակոյում և Իտալիայում:


Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան
Մարտինն ու Հռիփսիմեն այս ամառ հանգստացան Բուլղարիայում:

Արտակ Վարդանյան
Արտակն այս ամառ եվրոպական երկրներով շրջագայության էր մեկնել: Նա հասցրեց լինել Փարիզում, Բարսելոնայում, Ամստերդամում, Բեռլինում և Բելգիայում:

Էմմա Հակոբյան
Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավարուհի Էմմա հակոբյանն իր ամառային հանգիստն անցկացրեց Հնդկաստանում:

Մայա Պողոսյան
Մայա Պողոսյանն ամուսնու և որդու հետ հանգստացավ Հունաստանում:





