Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա. Դինա Ակոպովնա

ЛАЙФ

Life.panorama.am-ի հետ իր անձնական կյանքիի, դստերը միայնակ մեծացնելու եւ կրկին ամուսնանալու, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրերի մասին խոսել է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:

Դինա, քանի որ մշտապես աչքի եք ընկել Ձեր անկեղծ վարքագծով, ուստի մեր զրույցըուզում եմ սկսել հենց անձնական դաշտից: Լավագույնս ճանաչելով Դինա Ակոպովնային,ինչպիսի՞ մարդ է նա, այլ կերպ ասած` ինքներդ Ձեզ վերլուծեք ու տվեք անկեղծնկարագիր:

- Տարիների ապրածս ինձ հասկացրեց, որ շատ ուժեղ ու շատ թույլ եմ, շուտ հիասթափվող եմ, կարող են րոպերների ընթացքում կոտրեն ինձ, միաժամանակ կյանքը գնահատող ու շուտ մերվող մարդ եմ, ով ընկերություն ասվածը շատ է սիրում:

Եթե Ձեր գրառումներին հետեւենք, կնկատենք, որ երջանիկ լինելով հանդերձ՝ամենաներսում տխրություն ունեք: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչն է պակասում:

- Այսօր ես ինձ համարում եմ երջանիկ մայրերի, ոչ թե կանանց շարքում: Ես երբեք չեմ վազում երջանկության հետեւից, սիրում եմ խաղաղ, առողջ ու գույներով լի կյանքը: Այո, ժամեր կամ օրեր եմ ունենում, երբ դատարկություն եմ զգում, չնայած ինձ նայողներից քչերը կմտածեն, որ դարդ ու ցավ ունեմ:

Դինա, դուք ամենաքննարկվող, երբեմն նաեւ քննադատվող հայտնիներից եք: Սա ինչո՞վեք բացատրում` Ձեզ սիրողները քի՞չ են, թե միշտ երեսին ճիշտն ասող մարդիկ այնքան էլչեն ընդունվում:

- Այսօր քննադատողները շատ են, բայց մեծ մասը համակարգչի հետեւում նստած վատ աուրայով դեմքեր են, ովքեր քննադատում են խոսքդ, տեսքդ, ճաշակդ, բայց դրա հետ մեկտեղ երազում են 1%-ով նմանվել քեզ: Ես միայն ընդունում եմ մասնագետի քննադատությունը, ոչ թե ամենազզվելի ու դատարկ գրությունները, որոնք տեղ են գտած այս կամ այն նյութում, միայն որպեսզի «լայքեր» հավաքեն: Ես աշխատում եմ վաստակելու համար, այլ ոչ թե ճանաչումս ապահովելու՝ դա ինձ համար չէ, չեմ սիրել ու չեմ սիրում: Իսկ իմ լսարանը, փառք Աստծո, շատ լավն են թե այստեղ, թե ԱՄՆ-ում, ի վերջո՝ չի կարող մի մարդը բոլորի համար լավը լինել:

Դինա, մինչ օրս շատերը զարմանքով են արտահայտվում այն փաստի վերաբերյալ, որբավականին մեծ դուստր ունեք: Ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց նմանարձագանքներին:

- Ես մշտապես փորձել եմ եթերից հեռու պահել անձնական կյանքս: Փառք Աստծո, սիրում եմ խնամված, կանացի ու ցանկալի լինել և մոռանալ, որ մեծանում եմ եւ արդեն բավականին մեծ աղջիկ ունեմ: Սիրում եմ այն արտահայտությունը, երբ ասում են՝ «Ո՞նց Դին, 21 տարեկան աղջիկ ունե՞ս»: Անկեղծ ասեմ՝ 18-ում սիրել ու ամուսնացել եմ եւ ունեցել կյանքիս միակ լույսին՝ Իննայիս: Աղջիկս հիանալի գնահատականներով ավարտել է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտը, արդեն ներգրավված է ներկայացումներում ու ֆիլմերում, շատ նվիրյալ է իր գործին, իսկ այժմ կյանքում առաջին անգամ սիրում է ու մեկ ամսից Աստծո օրհնությամբ պատրաստվում է ամուսնանալ:

Պատրա՞ստ եք տատիկ դառնալ, այդ կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք Ձեզ:

- Ես չեմ վախենում զոքանչ, առավել եւս տատիկ դառնալուց, որովհետեւ նորից լսելու եմ հայտնի հարցը՝ «Դին, քանի՞ տարեկան ես»: Անկեղծ ասած՝ ինձ որպես  տատիկ չեմ պատկերացնում:

Հետաքրքիր է նաեւ Ձեր ու դստեր փոխհարաբերությունները: Որքանո՞վ եք նման,որքանով՝ տարբեր:

- Մենք ընկերուհիներ ենք, աղջիկս ինձ անգամ մամա չի ասում, իսկ ես մեր հարաբերությունները փորձում եմ բալանսավորել: Աղջկաս վեց ամսականից մենակ եմ մեծացրել, թեպետ ծնողներս միշտ են օգնել: Երկրորդ անգամ չեմ ամուսնացել միայն խորթություն չլինելու պատճառով: Իննան իմ կյանքի արեւն է, ում համար ապրել եմ ու պայքարել ցավից ազատվելու համար:

Անհաջող ամուսնությունից հետո կրկին երջանկություն գտնելու ցանկություն չունե՞ք, չէ՞որ դեռ շատ երիտասարդ եք:

- Ես միշտ ասել եմ՝ իմ կյանքւոմ տղամարդ կհայտնվի այն ժամանակ, երբ աղջիկս կգտնի իր կեսին: Աղջիկս շուտով ընտանիք կկազմի, այնպես որ արդեն մտածում եմ ամուսնանալու մասին, քանի որ փեսացուների պակաս չունեմ:

Ի՞նչն եք կարեւորում տղամարդու մեջ, ով կարող է լինել Ձեր կողքին:

- Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա: Կողքիս տղամարդը պիտի գնահատող լինի ու հասկանա, թե ով է իր կինը, հակառակ դեպքում միշտ մենակ կմնամ:

Դինա, ինչ խոսք, աշխատասեր եք, այս ընթացքում ի՞նչ ծրագրեր ունեք եւ ինչո՞վ եքզբաղված:

- Աշխատում եմ Slaqtv եւ Slaq.am-ում, ունեմ իմ սեփական նախագիծը՝ «Դինայի հետ», որն իր ձեւաչափով առաջին անգամն է իմ եթերային կյանքում: Դրա հետ մեկտեղ աշխատում եմ մայրաքաղաքի միակ ընտանեկան «Camino» ակումբում՝ որպես շոու-ղեկավար եւ հաղորդավար:

Գիտեմ, որ վերջին շրջանում հաճախ եք ԱՄՆ մեկնում, հնարավո՞ր է, որ մի օրվերջնականապես հեռանալու որոշում կայացնեք:

- Այո, այնտեղ գնում եմ, եթերում լինում, նկարահանվում սերիալներում ու կազմակերպում հատուկ համերգային ծրագրեր: Հիմա այնտեղ ընկերուհուս հետ ունեմ սեփական  «Stadio produchtionn» եւ շուտով պատրաստվում եմ մի քանի համերգային ծրագրերով կրկին մեկնել Լոս Անջելես: Մեկ ամսից անձամբ կհայտնեմ լավ լուրերը, առհասարակ սիրում եմ գործն իրականացնելուց հետո փաստերով խոսել: Ինչ վերաբերվում է ընդմիշտ հեռանալուն, իրականում առաջին իսկ օրից եմ մտածել ԱՄՆ-ում ապրելու մասին, բայց ես իմ հայրենիքում եմ ապրելու՝ ընտանիքիս ու աղջկաս կողքին, պարզապես երբեմն-երբեմն կմեկնեմ աշխատելու:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай