Ինչու՞ են հայտնի բրենդերը իրենց անունների միջից որոշ տառեր հեռացնում
ЛАЙФA, B և O տառերը սկսել են հանվել աշխարհի ամենահայտնի լոգոներից և նշաններից, սակայն պատճառն ամենևին էլ տառերը գողացող ավազակները չեն: Այս տենդենցն ուղղված է՝ իրազեկելու հանրությանը արյուն հանձնելու կարևորության մասին: NHS Blood and Transplant-ը և PR Engine Group գործակալությունը նախաձեռնել են «Կորչող խումբ» արշավը, որը համագործակցում է տարբեր հայտնի կազմակերպությունների հետ և խնդրում է նրանց իրենց բրենդի անվան մեջից հեռացնել արյան խումբ նշանակող տառերը:
Այս արշավն իրազեկում է մարդկանց, որ վերջին 10 տարվա ընթացքում արյան դոնորների թիվը նվազել է 30%-ով, և այս տեղեկությունը տարածելով այս արշավի կազմակերպիչները հույս ունեն, որ ավելի շատ մարդիկ կսկսեն արյուն հանձնել:
Շատ հայտնի համաշխարհային ընկերություններ արդեն միացել են այս քարոզարշավին:
Այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Santander-ը, Tesco-ն և նույնիսկ Ամստերդամ և Տորոնտո քաղաքները իրենց լոգոներից և անվան մեջից հեռացրել են A, B և O տառերը, որպեսզի իրազեկեն հանրությանը արյուն հանձնելու կարևորության մասին:
Եվ իրականում այս արշավը հրաշալի արդյունք տվեց: Արդեն 10 օր անց 30.000 նոր դոնորներ էին գրանցվել՝ արյուն հանձնելու համար:
Ամեն երկու վայրկյանը մեկ աշխարհում ինչ-որ մեկը իր կյանքը փրկելու համար արյան փոխներարկման կարիք ունի: Ուստի, եկեք մենք էլ մտածենք այդ խնդրի մասին և արյուն նվիրաբերենք նրանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



