Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավորը շնորհավորում է Արցախի ժողովրդին երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ
ОБЩЕСТВОԻսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Կնեսետի նախկին պատգամավորը«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ղարաբաղյան հարցում բոլոր շահագրգռված կողմերը պետք է մի բան լավ յուրացնեն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինի ադրբեջանական իշխանությունների ենթակայության տակ:
«Արդեն քառորդ դար է` Լեռնային Ղարաբաղն ապրում է իր կյանքով Ադրբեջանից զատ: Եվ խոսքը ոչ թե ինչ-որ վերացական գոյատեւման մասին է, այլ այն մասին, որ մարդիկ աշխատում եւ վայելում են հանգիստը, ընտանիքներ են ստեղծում եւ երեխաներ ունենում, զբաղվում են սեփական իշխանական մարմինների եւ կառավարման ձեւավորմամբ: Նրանք միաժամանակ չեն մոռանում իրենց անվտանգության մասին, որի արդիականությունը միշտ եղել է առաջնային 25 տարիների ընթացքում: Եւ ադրբեջանական բանակի ապրիլյան արկածախնդրությունը եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի իշխանությունների իրաան նպատակները: Այո, ղարաբաղյան հարցի լուծումը բարդ է, եւ պետք է քաղաքական լուծում ստանա, սակայն դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի` լուծման հասնելու ցանկությունը: Կցանկանայի նշել եւս մեկ կարեւոր հանգամանք. ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր չէ առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության: Սա քաղաքական անհեթեթություն է, որը վաղուց է տեղի է ունեցել եւ պահանջում է արագ լուծում: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակն է, ուզում եմ շնորհավորել իմ հերոս ընկերներին եւ մաղթել Արցախի ժողովրդին խաղաղություն, անվտանգություն եւ բարգավաճում»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:



