Կուբան նոր դեղամիջոց է մշակել մաշկի քաղցկեղի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԿուբան գրանցել Է Heberferon («Էբերֆերոն») նոր բժշկական պատրաստուկը, որը նախատեսված Է մաշկի քացկեղի բուժման համար: Ինչպես հայտնել Է ազգային հեռուստատեսությունը, Heberferon-ը մշակվել Է Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որը գործում Է Կուբայի մայրաքաղաքում, հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների 20 տարիներից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մշակմանը մասնակցած կենսաբան Իրալդո Բելիոյի խոսքով՝ դեղաբանական միջոցն իրենից ներկայացնում Է բաղադրիչների՝ «աշխարհում բացառիկ կազմ», որը զուգակցում Է ինտերֆերոն ալֆան եւ ինտերֆերոն գամման, որոնք ծագումնաբանական ինժեներիայի միջոցով արտադրվում են Կուբայի գիտական կենտրոնում:
Դեղը, որը ներարկվում Է, փոքրացնում Է մաշկի վրա բոլոր ուռուցքների չափերը՝ բացառությամբ մելանոմայի, եւ թույլ Է տալիս խուսափել մարդու դեմքին մաշկի վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունից, նշել Է մասնագետը:
Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում արդեն արտադրվել Է ավելի քան 10 հազար սրվակ նոր պատրաստուկ, որը տակավին գտնվում Է մշակման փուլում՝ ուռուցքաբանական հիվանդությունների մյուս տեսակների բուժման ժամանակ դրա արդյունավետության գնահատման նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



