Սիրիական բանակը հակահարձակման Է անցել Համայի նահանգի հյուսիսում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները հակահարձակում են սկսել Համայի նահանգի հյուսիսում, ազատագրվել Է ավելի վաղ զինյալների կողմից գրավված գյուղերից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են աշխարհազորում:
«Բանակը եւ մեր ջոկատները հետ են մղել ահաբեկիչների հարձակումը Համայի հյուսիսում: Այժմ մենք առաջ ենք շարժվում: Ազատագրել ենք Մաարադաս գյուղը, եւ շարժվում ենք Թայիբթ ալ Իմամի ուղղությամբ»,-պատմել Է գործակալության զրուցակիցը:
Աշխարհազորի տվյալներով՝ զինյալների ջոկատները գրոհում են Մհարդե բնակավայրը, որպեսզի շեղեն կառավարական զորքերի ուժերին եւ թուլացնեն հարձակումը: Մհարդեում են գտնվում զինյալների կողմից գրավված գյուղերից փախած քաղաքացիները:
Զինյալների ջոկատներն անցած շաբաթվա ընթացքում հարձակում Էին ծավալում Համայի հյուսիսում: Ահաբեկիչներին հաջողվել Է գրավել հինգ գյուղ: Գրոհներին մասնակցող ջոկատները մտնում են տարբեր ելուզակային կազմավորումների, «Ջեբհաթ ֆաթհ աշ Շամ («Ջեբհաթ ան Նուսրայի» նոր անվանումը) միավորված ահաբեկչական խմբավորման կազմի մեջ:



