Ուզբեկստանի կառավարության աղբյուրները չեն մեկնաբանել Քարիմովի մահվան մասին հաղորդագրությունները
МЕЖДУНАРОДНОЕՈւզբեկստանի կառավարության աղբյուրները ձեռնպահ են մնում արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մեկնաբանումից, որոնց համաձայն՝ հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը մահացել Է: Այդ կապակցությամբ Ուզբեկստանի իշխանությունների պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Մինչդեռ Ազգային հեռուստատեսության «Ախբորոտ» («Նորություններ») լրատվական ծրագիրը սեպտեմբերի 2-ին տրվող հատուկ թողարկումներում շարունակում Է հնչեցնել կառավարության ավելի վաղ արված հաղորդագրությունն այն մասին, որ բժիշկները նախագահի վիճակը գնահատում են օրհասական:
«Սրտի մեծ ցավով հայտնում ենք ձեզ, որ անցած օրվա ընթացքում մեր նախագահի վիճակը կտրուկ վատացել է եւ, բժիշկների կարծիքով, այն գնահատվում է օրհասական»,- ասված է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է տեղական մամուլում:
Ավելի վաղ Ուզբեկստանի պաշտոնական ԶԼՄ-ները տարածել էին հանրապետության կառավարության հաղորդագրությունն այն մասին, որ Քարիմով ստացիոնար բուժման մեջ է, ինչը «որոշակի ժամանակ» կպահանջի: Իր հերթին պետության ղեկավարի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, Instagram սոցցանցի իր էջում գրել է, որ նախագահը վերակենդանացման բաժանմունքում է ուղեղի արյան զեկումից հետո:
Մինչդեռ Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդել Է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել Է: Պետության ղեկավարի մահվան մասին դեռ օգոստոսի 29-ի երեկոյան հայտնել Էր «Ֆերգանա» լրատվական գործակալությունը:
Քարիմովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցրել Է 1991 թվականից, մինչ այդ 1990 թվականի մարտից ղեկավարել Է Ուզբեկական ԽՍՀ-ն: Նա ունի երկու դուստր՝ Գյուլնարան եւ Լոլան:



