Reuters-ը հայտնել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին
МЕЖДУНАРОДНОЕReuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական երեք աղբյուրների, հաղորդել Է, որ կյանքի 79-րդ տարում մահացել Է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Պետության ղեկավարի մահվան մասին դեռ օգոստոսի 29-ի երեկոյան հայտնել Էր «Ֆերգանա» լրատվական գործակալությունը, սակայն Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ հերքել Էր այդ տեղեկությունները:
Մահվանից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 27-ին, Քարիմովն ուղեղի արյան զեղում Էր տարել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Քարիմովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցրել Է 1991 թվականից, մինչ այդ 1990 թվականի մարտից ղեկավարել Է Ուզբեկական ԽՍՀ-ն: Նա ունի երկու դուստր՝ Գյուլնարան եւ Լոլան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



