Ճապոնիայի հետ անհրաժեշտ Է փոխզիջում գտնել Հարավային Կուրիլների շուրջը. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել Է, որ Ռուսաստանն առեւտուր չի անում իր տարածքներով, բայց ցանկանում Է գտնել Հարավային Կուրիլյան կղզիների հիմնախնդրի լուծումը:
Պուտինի հարցազրույցը հրապարակվել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայանալիք նրա հանդիպումից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքը չի վերաբերում ինչ-որ փոխանակության, ինչ-որ վաճառքների, խոսքը վերաբերում Է լուծման որոնմանը, որի դեպքում կողմերից ոչ մեկն իրեն չի զգա ո՛չ պարտված, ո՛չ Էլ տանուլ տված»,- ասել Է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը հայտարարել Է, որ Կուրիլյան կղզիների հիմնախնդրի լուծումից հետո Ռուսաստանը եւ Ճապոնիան կկարողանան հասնել Ճապոնիայի հետ «վստահության» նույնքան «բարձր աստիճանի», ինչպես եւ Չինաստանի հետ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիները եւ Հաբոմայի կղզեխումբը մտցվեցին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Ճապոնիան կարծում Է, որ դա տեղի Է ունեցել անօրինականորեն, եւ փորձում Է վերադարձնել կղզիները: Ռուսաստանը գտնում Է, որ Ճապոնիան պատճառներ չունի վիճարկելու կղզիների պատկանելությունը:
Այդ տարաձայնության պատճառով կողմերը մինչ օրս հաշտության համաձայնագիր չեն ստորագրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:



