Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա տղային սպանել է ազգականը
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
Լոռու մարզի Կուրթան գյուղում սպանված 16-ամյա տղային նախնական տվյալներով սպանելէ հոր կողմից ազգական եղբայրը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ոստիկանության Ստեփանավանի բաժնից:
Պատճառը կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունն է եղել, ինչի ժամանակ ձեռքի դանակով սուր ծակող-կտրող գործիքով հարված է հասցվել դեռահասի որովայնի շրջանում:
Սպանության մեջ մեղադրվողն արդեն ձերբակալված է և գտնվում է Տաշիրի ձերբակալվածների պահման վայրում:
Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել երեկ Լոռու մարզի Կուրթան գյուղում: Ինչպես հայտնել է ՀՀ ոստիկանությունը, oգոստոսի 28-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1999 թ. Ծնված Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:



