Ֆլորիդան պատրաստվում է «Էրմինա» արեւադարձային փոթորկի հետ հանդիպման
МЕЖДУНАРОДНОЕՖլորիդայի իշխանությունները նահանգի իշխանություններին կոչ են անում արեւադարձային «Էրմինա» փոթորկի հետ կապված` նախապատրաստվել պոտենցիալ առումով աղետալի ջրհեղեղների եւ ավերիչ քամիների, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ակնկալվում է, որ փոթորիկը մրրիկի կարգի կանցնի այն պահին, երբ հինգշաբթի հասնի Մեքսիկական ծոցի կողմից նահանգի հյուսիսային առափնյա հատվածին: Վատ եղանակի կանխատեսումները Ֆլորիդայի նահանգապետ Րիկ Սքոթին մղել են արտակարգ դրություն հայտարարել:
Մեքսիկական ծոցի առափնյա հատվածում դպրոցական շատ օկրուգներ չեղյալ են համարել արտադասարանական միջոցառումները եւ սովորողներին կոչ են արել տանը մնալ: Այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Տալլահասսին եւ Օռլանդոն, տեղի բնակիչներին ավազով լի պարկեր են առաջարկում իրենց տները եւ առեւտրական շինությունները ջրհեղեղից պաշտպանելու համար:



