Վթար Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 1-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PV 100 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.1997 թ. ծնված) եւ «Volkswagen touareg» մակնիշի 48 ND 444 պետհամարանիշի (վարորդ՝ Թ. Պ. 1995 թ. ծնված) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Lada Priora»-ի վարորդ՝ Հ. Մ.-ը, ուղեւորներ՝ Դ. Մ.-ը (1998 թ. ծնված), Վ. Ռ.-ը (1998 թ. ծնված) եւ Ա- Լ.-ը (1997 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական կլինիկա:
Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականնները:



