«Այդ դեպքից երկու օր անց մեզ ուրիշ դպրոց տեղափոխեցին». Բեն Ավետիսյանը՝ դպրոցական տարիների մասին
ЛАЙФԴերասան Բեն Ավետիսյանը սովորել է Երևանի թիվ 136 դպրոցում: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին Բենը շատերի նման հիշում է իր դպրոցական տարիներն ու ջերմ հիշողություններով կիսվում Life.panorama.am-ի հետ:
«Բավականին չար աշակերտ եմ եղել, բայց նաև սիրել եմ սովորել: Որպես աշակերտ բախտս բերում էր՝ ուսուցիչները ինձ սիրում էին, քանի որ արտաքնապես խելոք, սովորող աշակերտի տպավորություն էի թողնում»,-նշեց դերասանն ու պատմեց սիրած ու չսիրած առարկաներից.
«Շատ էի սիրում ռուսաց լեզուն, ընդ որում՝ սիրում էի, քանի որ բավականին լավ էի կարողանում յուրացնել լեզուն, նաև կենսաբանությունն էի սիրում, որովհետև ինձ հետաքրքիր էր իմանալ մարդու և կենդանական աշխարհի թաքուն կողմերի մասին: Դե իսկ տանել չէի կարողանում մաթեմատիկան ու քիմիան, քանի որ ինձ համար այդ առարկաները բավականին բարդ էին, ինչպես նաև այդ առարկաների ուսուցիչների բնավորություններն էին բարդ»:
Շարունակությունը՝ այստեղ:



