Չէի պատկերացնում, թե հետո ինչ է լինելու. դերասանուհի Ասյա Հովսեփյանի դպրոցական հուշերը
ЛАЙФԱյսօր շատ արդիական է հիշել դպրոցը, կիսվել հուշերով, ժպտալ եւ հուզվել: Չէ՞ որ, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը:
Սերիալներից հայտնի դերասանուհի Ասյա Հովսեփյանի հետ եւս վերհիշենք ամենաքաղցր տարիների ամենավառ պահերը:
Ասյան սովորել է Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում: Դերասանուհին շատ լավ է հիշում իր առաջին սեպտեմբերի 1-ը.
«Հիշում եմ, որ չէի ուզում մնալ դպրոցում, ուզում էի մայրիկիս հետ տուն վերադառնալ: Բայց մի քանի օր հետո արդեն համակերպվեցի դպրոցին: Հետո արդեն անհամբեր սպասում էի դպրոց գնալուն, քանի որ գիտեի՝ այնտեղ շատ երեխաներ են լինելու, որոնք հետագայում իմ ընկերներն են դառնալու»:

Ինչպես շատ աշակերտներ՝ Ասյան եւս դժվարությամբ է արթնացել առավոտյան.
«Կստեմ, եթե ասեմ՝ երջանիկ եմ արթնացել այդքան վաղ, կարծում եմ՝ վաղ արթնանալը ոչ մի աշակերտի համար էլ հաճելի չի եղել, սակայն միշտ սիրով եմ գնացել դպրոց, քանի որ ունեի շատ լավ ուսուցիչներ ու դասընկերներ»:
Ասյան սիրով է հիշում իր բոլոր ուսուցիչներին, հատկապես, դասղեկին.
«Նա հրաշալի ուսուցչուհի էր, նրանից կարելի էր շատ բան սովորել: Նա է մեզ սովորեցրել ընկերներ ձեռք բերել եւ հենց նրա շնորհիվ էլ մինչ այսօր շարունակում ենք մեր դպրոցական ընկերությունը»:
Դերասանուհին այնքան է սիրել դպրոցը, որ այն ավարտելուց հետո շատ է տխրել.
«Չէի պատկերացնում, թե դրանից հետո ինչ է լինելու, ինչպիսին է լինելու կյանքս առանց այն մարդկան, որոնց հետ տասը տարի սովորլել եմ…»:
Ասյան բոլոր աշակերտներին մաղթում է, որ ուսման մեջ լինեն առաջատար.
«Գիտելիքը մարդու ամենակարեւոր զենքն է: Բարի գալուտ նոր աշխարհ»:
Սյունե Առաքելյան



