«Մանուկ Աբեղյանի» անվան ավագ դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է
ОБЩЕСТВОՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին (ՃՇՀԱՀ) կից «Մանուկ Աբեղյանի» անվան ավագ դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: 2016-2017 ուսումնական տարում դպրոց է ընդունվել 330 աշակերտ: 2015-2016 ուսումնական տարում դպրոցը տվել է 220 շրջանավարտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:
«Բարձրագույն կրթության հիմքը դրվում է դպրոցից: Եվ ժամանակակից գիտությունը չի կարող առաջ ընթանալ առանց հիմնարար դպրոցական կրթության»,- շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին սեպտեմբերի 1–ի առթիվ՝ ողջույնի իր խոսքում ասաց Գագիկ Գալստյանը:
ՃՇՀԱՀ-ն Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի կրթական ծրագրերի աննդհատ զարգացման նպատակով առանձնակի ուշադրություն է դարձնում լաբորատորիաների հագեցվածությանը, ուսուցիչների կատարելագործմանը և բուհ-դպրոց համագործակցության սերտաճմանը: Դպրոցը համագործակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ՝ ֆրանկոֆոն երկրների ծրագրի շրջանակներում: Դպրոցի դասավանդման գործընթացում ներգրավված են համալսարանի դասախոսները:



