Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Բելգիացի պատգամավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

ПОЛИТИКА

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման համար:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է բելգիացի պատգամավորների առաջիկա այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Այդ այցերը չեզոքացնում են Արցախի տեղեկատվական մեկուսացվածությունը եւ լսելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում, ով պայքարում էիր ազատության, արդարության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ապրիլյան քառօրյա պատերազմին եւ նշել, որ Ադրբեջանն այդ օրերին լայնածավալ գործողություններով կոպտորեն խախտել է զինադադարի պայմանագիրը, ինչի հետեւանքով եղել են բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառա պես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հովանու ներքո:

Կարեւորելով երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում Հայաստանը մեծ աջակցություն է ստացել ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունից՝ ադրբեջանական լոբբիստներիկողմից Ղարաբաղին վերաբերող միակողմանի եւ իրականությունը խեղաթյուրող բանաձեւերի քվեարկության ժամանակ: 

Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գործունեության առավել ակտիվացումը, խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումը:

Կարեւորելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը՝ նա նշել է, որ պետք է դատապարտել ցեղասպանության բոլոր ձեւերը՝ բացառելու համար դրանց կրկնությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Էլս վան Հուֆը մեջբերել է ԵՄ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն այն մասին, որ չորսօրյա պատերազմն ամենածանրն ու դաժանն էր 1994 թվականին հաստատված զինադադարից հետո:

Տիկին Հուֆը նշել է, որ իրենք հավատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն իրենք տեսնում են խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Նա նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է տեղի ունենա քաղաքական երկխոսություն եւ պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության շրջանակում ներդրում ունենալ խնդրի կարգավորման հարցում:

 

ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»