Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտայի հետ քննարկել է եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը

ПОЛИТИКА

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ-ի Մոսկվայի կենտրոնակայանում օգոստոսի 31-ին հանդիպում Է ունեցել Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայ ությունից, կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տիգրան Սարգսյանն ընդգծել Է, որ հանձնաժողովի կարեւոր գերակայություններից մեկը աշխատանքն Է արտաքին ասպարեզում:«ԵԱՏՀ-ն կատարում Է այն առաջադրանքները, որոնք տարեսկզբին նշել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, եւ որոնց աջակցություն են հայտնել մեր Միության մյուս երկրների նախագահները: 2016 թվականը, իրոք, հանձնաժողովի համար դարձավ երրորդ երկրների եւ հանգուցային ինտեգրացիոն միավորումների հետ Միության տնտեսական հարաբերությունների խորացման տարի»,-նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Նրա խոսքով՝ այդ առումով հանգուցային ուղղությունը չինականն Է: «Չինաստանի հետ բանակցային գործընթացը գործարկված Է,-ասել Է Տիգրան Սարգսյանը:-Աշխատանքային խմբի մակարդակով բանակցությունների առաջին փուլը կայացել Է օգոստոսին: Երկրորդը նախատեսվում Է հոկտեմբերին: Մենք պայմանավորվածություն ունենք, որ բանակցող խումբը նիստեր Է գումարելու ոչ պակաս, քան ամսական երկու անգամ: Հիմնական խնդիրը առեւտրատնտեսական ոլորտում փոխշահավետ լուծումներ գտնելն Է, «Մետաքսի ճանապարհի» չինական նախագծի հետ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործը նթացի արագացումը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի ղեկավարը Գրիգորի Ռապոտային նաեւ տեղեկացրել Է ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ բանակցային գործընթացի հաջող առաջխաղացման մասին: Նա, մասնավորապես, ընդգծել Է, որ իրանցիները «շատ լրջորեն են տրամադրված բանակցությունների դրական ելքի հարցում, բարձր մակարդակի բանակցային խումբ են ուղարկել»: Որոշակի տեղաշարժեր կան Հնդկաստանի հետ բանակցություններում, որտեղ հոկտեմբերի կեսին սպասվում են Միության երկրների հետ հանձնաժողովի համատեղ աշխատանքի առաջին ծանրակշիռ արդյոնքները: Ինչպես հայտարարել Է Տիգրան Սարգսյանը, շատ հեռանկարային են նաեւ Սինգապուրի հետ ընթացող բանակցությունները, հատկապես հաշվի առնելով այդ երկրում զարգացած ինովացիոն տեխնոլոգիաներն ու ֆինանսական հիմնադրամները ի նպաստ Միության պետությունների օգտագործելու հնարավորությունը:

Գրիգորի Ռապոտան վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության միջազգային համագործակցության փորձը կարող Է օգտակար լինել Եվրասիական տնտեսական միությանը: «Բազմաթիվ միջազգային համաժողովներում,- ինչպես ընդգծել Է պետական քարտուղարը,-մենք խոսում ենք մեր միավորումների ընդհանուր տնտեսական շահերի,   ինտեգրացիոն գործընթացներում Եվրասիական տնտեսական միության արժանիքների եւ մեծ դերի մասին»:

Տիգրան Սարգսյանը մի քանի հիմնական շեշտադրումներ Է արել նաեւ ԵԱՏՄ-ի ներսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: «Նախեւառաջ ցանկանում եմ ասել, որ ավարտին են մոտենում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ մեր բուռն ու բավական երկարատեւ քննարկումը: Մեր երկրների միջեւ սկզբում այդ հարցի շուրջ կար մոտավորապես 30 լուրջ հակասություն: Այժմ, ըստ Էության, կա միայն մեկ չկարգավորված հարց: Հուսով ենք, որ հոկտեմբերի 28-ին Միջկառավարական խորհրդի Մինսկի նիստում վերջնականապես կհաղթահարենք Մաքսային օրենսգրքի շուրջ առկա բոլոր հակասությունները: Դա ավելի արդյունավետ, ազատական ու արդիականացված փաստաթուղթ կլինի գործողի համեմատությամբ»,-նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Ներքին երկրորդ հիմնարար ուղղությունը դեղորայքի ընդհանուր շուկայի գործարկումն Է Եվրասիական տնտեսական միությունում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այստեղ եւս երկրները վերջերս փոխզիջման են հասել, եւ այս տարվա հոկտեմբերի վերջին պետք Է սկզբունքային որոշում ընդունվի:

Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտայի ուշադրությունը հրավիրել Է նաեւ այն բանի վրա, որ Միության երկրները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ստեղծման հայեցակարգերը, որոնք կսկսեն աշխատել 2025 թվականին: Մոտավորապես մեկուկես տարվա ընթացքում հանձնաժողովը երկրների լիազոր մարմինների հետ համատեղ պլանավորում Է պատրաստել այդ հայեցակարգերի իրագործման կոնկրետ միջոցառումների ծրագրերը:

Ներքին եւս մեկ գլխավոր վեկտոր, որտեղ միութենական պետություններն ու հանձնաժողովը դեռ շատ անելիք ունեն, թվային տարածության ստեղծումն Է: «Այժմ աշխարհում ամեն ինչ թվայնացվում Է,-ասել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի ղեկավարը,-ձեռնարկությունները, ճյուղերը, առեւտուրը, պետական գնումները: Առաջատար երկրներն արագ են գործում: Վերջերս մեր հանձնաժողովն Էլ սկսել Է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ, աշխատանքային խումբ Է ստեղծվել Եվրասիական տնտեսական միության պետությունների լավագույն մասնագետների ներգրավմամբ: Մենք ունենք այդ աշխատանքի հատուկ կարեւորո ւթյան ընդհանուր ըմբռնումը»:

Գրիգորի Ռապոտան պաշտպանել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերը ներքին ու արտաքին ասպարեզներում: Ընդսմին, արծարծելով Եվրասիական տնտեսական միությունում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը, նա ընդգծել Է, որ դա ճիշտ նպատակադրում Է: Մանավանդ որ Միության պետությունները, նրա կարծիքով, ունեն «բարձրակարգ ծրագրավորողներ եւ մեծ ներուժ, որն անպայման հարկավոր Է օգտագործել»: Հիշեցնելով երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ Հուշագրի մասին՝ Ռապոտան առաջարկել Է տարեկան առնվազն երկու անգամ խորհրդակցություններ անցկացնել կողմերին ետաքրքրող հրատապ հարցերի շուրջ:

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank