Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «Թուրքական հոսք» գազատարի հարցում
МЕЖДУНАРОДНОЕ«Գազպրոմ»-ը Թուրքիայի էներգետիկայի նախարարության հետ պայմանավորվել է ամենակարճ ժամկետներում ավարտել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության գծով բոլոր թույլտվությունները ստանալու գործառույթը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսաստանյան գազային ընկերությունը:
«Հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենակարճ ժամկետներում ստանալ «Թուրքական հոսք» նախագծով գազատարի շինարարության համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները: Ռուսաստանյան գազը Թուրքիա մատակարարվելու պայմանների հարցով կոմերցիոն բանակցությունները շարունակվելու են», -ասվում է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հանդիպման արդյունքներով տեղեկատվության մեջ:
Կողմերը նաեւ քննարկել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցության հիմնական հարցերը:
«Թուրքական հոսք» գազատարի նախագիծն ավելի վաղ սառեցվել էր Մոսկվայի եւ Անկարայի քաղաքական հարաբերություններիսառչելու ֆոնին, կապված Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս թուրքական օդուժիկողմից ռուսաստանյան ՍՈւ-24 ինքնաթիռը խոցվելու հետ:
Նախագծի ապասառեցման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ:



