Agile Spirit վարժանքների համար Վրաստան է հասցվել ամերիկյան ռազմական տեխնիկան
МЕЖДУНАРОДНОЕAgile Spirit բազմազգ զորավարժություններին մասնակցելու համար Բուլղարիայից լաստանավով Վրաստան է հասցվել ամերիկյան ռազմական տեխնիկան, այդ թվում՝ զրահափոխադրիչներ եւ հրանոթներ, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Agile Spirit 2016» երկշաբաթյա զորավարժություններն անցկացվելու են Ախալցխա քաղաքի մերձակա զորավարժարանում:
Եվրոպայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի ուժերի տեղեկատվության համաձայն՝ վարժանքներին մասնակցելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինծառայողները:
Agile Spirit-ն ի սկզբանե երկկողմ՝ վրաց-ամերիկյան վարժանքներ էին եւ 2011 թվականից ամեն տարի անցկացվում էին Վրաստանում: 2015 թվականից դրանք դարձել են բազմազգ զորավարժություններ, երբ դրանց միացել են ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրները եւ գործընկեր պետություններ:



