Օրական վեց անգամ սնվելը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններ ունենալու ռիսկերը
ЛАЙФԲժիշկները խորհուրդ են տալիս իրենց հիվանդներին ավելի քիչ ուտել, սակայն հիմա նրանք հնարավոր է, որ կփոխեն իրենց կարծիքը, քանի որ հետազոտողները պարզել են, որ օրական ամենաքիչը 6 անգամ սնվելը կարող է կանխել սրտի հիվանդությունների առաջացումը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մոտ 6 անգամ օրական սնվելով՝ խցանված զարկերակներից մահանալու ռիսկերը նվազում են 30%-ով՝ ի տարբերություն օրական 3-4 անգամ սնվելուն:
Եվ, ամենակարևորը, վտանգը նվազում է, նույնիսկ եթե օրական էներգիայի ընդունումը գերազանցում է 2500 կալորիան տղամարդկանց մոտ և 2000-ը՝ կանանց մոտ:
Այս բացահայտումները կարող են ստիպել մեզ վերանայել մեր սնվելու սովորությունները: Մեծ Բրիտանիայի մասնագետներից շատերը երկար ժամանակ խորհուրդ են տվել իրենց հիվանդներին օրական երեք անգամ սնվել՝ նախաճաշ, լանչ և ընթրիք: Ինչպես նաև նրանք խորհուրդ են տալիս նվազեցնել քաղցրեղենի և յուղոտ մթերքների օգտագործումը:
Սակայն վերջերս արված ուսումնասիորւթյունը, որը հրատարակվել է Համաճարակաբանության տարեգրքում, պնդում է, որ բժիշկների առաջարկած նման սննդակարգը կարող է ավելի վատթարացնել սրտի վիճակը: Ուսումնասիրությունը կատարած գիտնականները կարծում են, որ օրգանիզմն ավելի լավ է կատարում նյութափոխանակությունը, երբ այն քիչ-քիչ և աստիճանաբար է էներգիա հավաքում:
Օրվա ընթացքում միայն 2-3 անգամ ուշ-ուշ և հագեցնող ու մեծ ճաշերը շատ հավանական է, որ կծանրաբեռնեն ձեր նյութափոխանակության համակարգը, բարենպաստ պայմաններ կստեղծեն շաքարի դիաբետի երկրորդ տեսակի համար և ճարպակալելու պատճառ կդառնան, որոնք էլ սրտային հիվանդություն ձեռք բերելու գլխավոր գործոներն են:
Սրա փոխարեն օրվա ընթացքում քիչ և հաճախակի սնվելը ավելի օգտակար կլինի:
Հետազոտողները, այնուամենայնիվ, պնդում են, որ օրական վեց անգամ սնվելու սննդակարգը օգտակար է միայն այն դեպքում, եթե մրգերն ու բանջարեղենը դրա մեծ մասն են կազմում, իսկ ոչ առողջ սնունդը՝ ամենաքիչը: Ջոնս Հոփքինսի համալսարանի և Բալթիմորի համալսարանի կողմից անց կացված ուսումնասիրության ժամանակ 14 տարվա ընթացքում հետազոտվել են 7000 չափահաս մարդիկ:
Ի վերջո պարզվել է, որ նրանցից միայն 30%-ը օրական ամենաքիչը 6 անգամ է սնվել, իսկ մյուս ծայրահեղությունը նրանք էին, ովքեր օրական 1-2 անգամ էին սնվում. նրանք կազմում էին 4%:
Պարզվել էր, որ հաճախակի սնվող մարդիկ ավելի շատ կալորիաներ էին ծախսում օրվա ընթացքում, չնայած, որ ամեն «նստելով» նրանք ավելի քիչ էին ուտում:
Հետազոտողները, այս մարդկանց ավելի քան 10 տարի ուսումնասիրելուց հետո, պարզեցին, որ այն կամավորները, որոնք օրական 6 և ավելի անգամներ էին սնվում, 32%-ով ավելի քիչ ռիսկեր ունեին սրտանոթային խնդիրներ ունենալու, քան նրանք, ովքեր 3-4 անգամ էին սնվում:
Հետազոտողերը նաև ասում են. «Օրվա ընթացքում հաճախակի սնվող մարդկանց մոտ ավելի քիչ հավանական էր հաստ իրան ունենալու կամ էլ գիրանալու ռիսկերը:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



